Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

''HEALTHY VILLAGE'' ծրագիրը

''HEALTHY VILLAGE'' ծրագիրը

Ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ ներկայացնել վերջապես սկիզբ առած «Healthy Village» («Առողջ գյուղ») առողջապահական ծրագիրը։ Մոտավորապես մեկ տարի առաջ, անվանի մանկական վիրաբույժ, իսկ այժմ նաև ԱԺ առողջապահության և սոցիալական ապահովության մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը և ԱՆ ազգային հակածխախոտային ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանը հայկական բժշկական համայքի հրավերով այցելեցին Կանադա։

 

Այս այցելության արդյունքներից մեկը դարձավ «Healthy Village» անունը կրող մի շատ հետաքրքիր հակածխախոտային ծրագրի ծնունդը։ Կանադական կողմից ծրագրի հիմնական մասնակիցներն ու հովանավորներն էին կանադահայ դեղագետ Հրանտ Բարդակչյանը և Օնտարիո նահանգի հիվանդապահների միության նախագահ Սոնյա Սարգսյանը։ Բժիշկ Բազարչյանի առաջարկով այդ ծրագրի իրականացմանը միացա նաև ես։

 

Ծրագրի իմաստն էր` պատահականության սկզբունքով ընտրել որևէ հայկական գյուղ և փորձել դրդել ծխող գյուղացիներին հրաժարվել այդ վնասակար սովորությունից։ Պետք է փաստեմ, որ ծրագրի հաջող ընթացքի համար անհրաժեշտ էր պատասխանել երկու հիմնական հարցերի` ի՞նչը կստիպի ծխող գյուղացիներին հրաժարվել վնասակար սովորությունից և ինչպե՞ս հնարավոր կլինի հաղթահարել նիկոտինամոլությունը։ Բացի այդ, ծրագրի շրջանակներում նախատեսվում էր բարեկարգել գյուղի սպորտային հրապարակները և հնարավորություն տալ բնակչությանը մեծացնելու սպորտի դերը իրենց կյանքում։

 

Այստեղ կցանկանայի մի փոքր պարզաբանում մտցնել։ Ինչպես հայտնի է, մարդը սկսում է ծխել հիմնականում դեռահաս և երիտասարդ տարիքում, երբ առողջության խնդիրները արդիական չեն, բայց կա գերիշխող ցանկություն` տարիքով ավելի մեծ և անկախ երևալու։ Այսպիսի «անկախության» հետևանքով կարճ ժամանակ անց ձևավորվում է նիկոտինային կախվածություն և, կարելի է ասել, գործն արված է` մենք ստանում ենք հերթական ծխախոտամոլին։ Հետագայում ծխողը, դառնալով ավելի հասուն և, իրազեկվելով ծխախոտամոլության լուրջ վնասների մասին, սկսում է «իր մաշկի և թոքերի վրա զգալ» այդ սովորության հետևանքները, ինչը շատերին դրդում է փորձել ձերբազատվել ծխախոտից։ Սակայն, ինչպես ցույց է տալիս կյանքը, հաճախ դա լինում է ապարդյուն։ Ավելին` բազմաթիվ գիտական հետազոտությունների արդյունքները ստիպեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը նիկոտինը համարել թմրանյութ, որն իր դեղորայքային կախվածություն առաջացնելու հատկությամբ չի զիջում այնպիսի սարսափելի թմրանյութերի, ինչպիսին են մորֆինը և հերոինը։ Նիկոտինիզմը, ինչպես և մորֆինիզմը, ունակ է առաջացնելու ժուժկալության համախտանիշ. երբ նիկոտինի բացակայությունը ծխողի մոտ բերում է նյարդային լարվածության և անհանգստության։ Ժուժկալության մեջ գտնվող անձը չի կարողանում ուշադրությունը կենտրոնացնել, դառնում է ջղային և շատ լավ գիտակցում, որ այդ ամենը կարելի է «հաղթահարել» հերթական գլանակը ծխելով։ Եթե այս ամենին գումարենք ծխախոտի մատչելիությունը և՛ կիրառման, և՛ գնային տեսակետից, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսի մեծ ջանքեր են անհրաժեշտ ծխախոտամոլությունից ազատվելու համար։

 

«Healthy Village» ծրագիրը սկսելուց առաջ անհրաժեշտ էր հասկանալ, թե որքանով է մտահոգում ծխախոտի հասցրած վնասը հենց իրենց` գյուղացիներին։ Այդ նպատակով ընտրվեց Լճաշեն գյուղը։ Ծանոթություն հաստատեցինք գյուղապետի, գյուղական ամբուլատորիայի բժիշկի և բուժքույրերի, ինչպես նաև դպրոցի տնօրենի հետ։ Իրենց օգնությամբ պարզեցինք ծխախոտամոլության հետ կապված համաճարակաբանական վիճակը Լճաշենում։ Դրանից հետո ունեցանք հանդիպումներ գյուղի ծխող և չծխող բնակիչների հետ։ Ի ուրախություն մեզ, բնակչության մեծ մասը բավականին լավ իրազեկված էր ծխախոտամոլության վնասների վերաբերյալ, իսկ ծխողների մեջ կային այնպիսինները, ովքեր արդեն փորձել էին թողնել ծխելը։ Ծրագրի առաջին մասնակիցը դարձավ Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանը, որը, օրինակ ծառայելով համագյուղացիների համար, 30 տարի ծխելուց հետո հրաժարվեց այդ վնասակար սովորությունից։

 

«Healthy Village» ծրագիրը մեկնարկեց ս.թ. հունիսի 27-ին` հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած Սոնյա Սարգսյանի և իր ամուսնու այցելությամբ` Լճաշեն։ Տեղի ունեցան ջերմ հանդիպումներ գյուղապետի, ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ Ռաֆիկ Գրիգորյանի և բուժքույրերի հետ, որոնց համար անցկացվեցին հատուկ վարժանքներ` ծխախոտամոլության հաղթահարման հետ կապված գոյություն ունեցող մեթոդների` հատկապես ծխելը թողնողների հոգեբանական և դեղաբուժական օգնության վերաբերյալ։ Այդ օրը մեզ էր միացել Հ2 հեռուստաալիքի նկարահանող խումբը, որի կազմում էր մեր լավագույն օպերատոր Խաչատուր Չոբանյանը։ Այս փաստը թույլ տվեց մեզ տեսագրել «պատմական» հանդիպումը և հետագայում` ավելի կոնկրետ ս.թ. հուլիսի 13-ին, ցուցադրել տեսանյութը Հ2-ի եթերում։ Այդ հաղորդման ժամանակ ես և իմ հյուր բժիշկ Ա.Բազարչյանը տեղեկացրեցինք Հայաստանի բնակչությանը «Healthy Village» ծրագրի մեկնարկի մասին։

 

Այդ հանդիպումից երկու շաբաթ անց կրկին այցելեցինք Լճաշեն և ամբուլատորիային տրամադրեցինք նիկոտինփոխարինող «Տաբեքս» և «Նիկորետտե» դեղերը` բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ծխելը թողնել։ Բժշկի հավաստմամբ, ցանկացողները շատ էին, սակայն հայտնի է, որ ծխելը թողնելու ցանկությունը և այդ երազանքի իրականացումը բավականին տարբեր բաներ են։ Ես և բժիշկ Բազարչյանը որոշեցինք չընկնել վարդագույն լավատեսության մեջ, այլ սպասել և տեսնել, թե իրականում քանի մարդ կայցելի բժշկին և կսկսի գիտակցաբար ու մեթոդական տեսակետից ճիշտ և արդյունավետ կերպով ձերբազատվել ծխելուց։ Բացի այդ` մենք գյուղին տրամադրեցինք նաև հատուկ հակածխախոտային բովանդակությամբ պաստառներ, որոնք փակցվեցին գյուղապետարանում, ամբուլատորիայում, դպրոցում, ակումբում և այլ հասարակական վայրերում։

 

Ի ուրախութուն մեզ, ս.թ. օգոստոսի 9-ին Լճաշեն հերթական այցելության ժամանակ տեսանք բժշկի մատյանը, որտեղ գրանցվել էին բոլոր բուժվողները, որոնց թիվը հասնում էր 42-ի։ Հանդիպեցինք այդ գրանցվածներից երկուսի հետ։ Նրանք իրենց հերթին նշեցին, որ արդեն երկար ժամանակ է փորձում էին թողնել ծխելը և այս ծրագիրը հանդիսացավ որոշիչ գործոն այդ ցանկության իրականացման ճանապարհին։ Նշեցին նաև, որ բոլորի համար շատ օրինակելի դարձավ գյուղապետ Կորյուն Մարգարյանի որոշումը։

 

Այժմ, մշակելով, վերլուծելով և հսկելով արդեն ստացած արդյունքները, պատրաստվում ենք սկսել «Healthy Village» ծրագրի մյուս մասը` սպորտային հրապարակների բարեկարգման գործընթացը։ Հուսով ենք, որ մեր կանադահայ բարերարները և հովանավորները կշարունակեն իրենց ազգասիրական և խիստ կարևոր գործունեությունը։

 

Անդրադառնալով «Healthy Village» ծրագրի հիմնական խնդիրներին` կարող ենք հուսալ, որ որոշ ժամանակ անց Լճաշենում իրականացված ծրագրի արդյունքները կդրդեն մեզ և մեր գործընկերներին ընդգրկել նոր ու նոր գյուղեր, և դրանով փոխադրել հակածխախոտային քարոզչութունը հիմնականում տեսական ուղղվածությունից դեպի խիստ կիրառական և նպատակային։

 

Ու կգա այն օրը, երբ Հայաստանում ապրող ամեն մարդ կզգա առողջ ապրելակերպի սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը հենց իր կյանքում։

Հեղինակ. Դավիթ Պետրոսյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 9-2007 (6)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները
ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ